
Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի քանի դրվագով մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին։
Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» մեջ։
Վարդանյանը կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ձերբակալել էր Ռուբեն Վարդանյանին սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքով ՀՀ Սյունիքի մարզ անցնելիս։ Նրան նույն օրը տեղափոխել էին Բաքու։
Վարդանյանի ձերբակալությունից հետո ՀՀ Կառավարությունը դիմել է ՄԻԵԴ և պահանջել է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի կարգավիճակի, պահման պայմանների և առողջական վիճակի մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել