
ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին տեղափոխել են Բաքու
Հակարիի անցակետում ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ Մնացականյանը տեղափոխվել է Բաքու։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական ТАСС գործակալությունն էր հայտնել Մնացականյանի ձերբակալության մասին՝ հղում անելով վերջինիս մոտ շրջապատին։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն այսօր հաղորդել էր նաև ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալման և նրան մեղադրանք առաջադրելու մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել