HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին․ ТАСС

Հակարիի անցակետում Արցախից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Այս մասին հաղորդել է ռուսական ТАСС պետական գործակալությունը՝ հղում անելով Մնացականյանի մոտ շրջապատին։

Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը երկար տարիներ հրամանատարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել է Պաշտպանության բանակում, իսկ 2015-2018 թվականներին եղել է Արցախի պաշտպանության նախարարը, Պաշտպանության բանակի հրամանատարը։

Ավելի վաղ՝ Հակարիի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել և Բաքու էին տեղափոխել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան մի քանի դրվագներով մեղադրանք է առաջադրվել։

Սեպտեմբերի 28-ին էլ Արցախի նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ինքը նույնպես Ադրբեջանի «սև ցուցակում է», և պետք է գնա Բաքու հետաքննությանը ներկայանալու համար։ Բաբայանը նշել էր, որ այդ նպատակով Ստեփանակերտից գնալու է Շուշի։ Բաբայանի այս հայտարարությունից հետո նրա վերաբերյալ դեռևս ոչ մի տեղեկություն հայտնի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter