
Ովքեր են Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամները
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով 5 քաղաքական ուժ ներկայացված կլինի ավագանիում։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Հետքը» ներկայացնում է ավագանու նորաստեղծ խմբակցությունները։
«Հանրապետություն» կուսակցությունը գլխավորել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ Ավագանու «Հանրապետություն» կուսակցությունը բաղկացած է ավագանու 8 անդամից, նրանք են՝ Արտակ Զեյնալյան, Սարգիս Մադաթյան, Անի Խաչատրյան, Տիգրան Տեր-Մարգարյան, Ռոմիկ Մխիթարյան, Գոհար Բալդրյան, Հայկ Սահակյան, Նելլի Ղարդյան։
Մյուս քաղաքական ուժերն ունեն հետևյալ թվով մանդատներ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 14 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 12 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն - 7 մանդատ
Առաջիկայում կներկայացնենք նաև մյուս խմբակցությունները։
Մեկնաբանել