
Ովքեր են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով 5 քաղաքական ուժ ներկայացված կլինի ավագանիում։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Հետքը» ներկայացնում է ավագանու նորաստեղծ խմբակցությունները։
«Մայր Հայաստան» դաշինքը գլխավորել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բաղկացած է 12 անդամից, նրանք են՝ Անդրանիկ Թևանյան, Զարուհի Փոստանջյան, Մանուկ Սուքիասյան, Սամվել Հարոյան, Դուստրիկ Մխիթարյան, Մեսրոպ Մանուկյան, Սամվել Հակոբյան, Ադրինե Ավագյան, Թաթուլ Պետրոսյան, Սոննա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Նարինե Հայրապետյան։
Մյուս քաղաքական ուժերն ունեն հետևյալ թվով մանդատներ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 14 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն - 8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն - 7 մանդատ։
- Ովքեր են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները
- Ովքեր են Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամները
Մեկնաբանել