HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ավելի քան 300 մարդ է զոհվել, ևս 1500-ը` վիրավորվել Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» արմատական շարժման գրոհայինների հարձակումների հետևանքով: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը` հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը։ 

Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հաստատել է, որ պաղեստինցի զինյալները պատանդ են վերցրել իսրայելցիների: Նա չի նշել գերեվարված անձանց ճշգրիտ թիվը, սակայն The Jerusalem Post-ը նշում է, որ անհետ կորածների թիվը հասնում է 750-ի, որոնց մի մասը հնարավոր է գերեվարվել են։ Պաղեստինյան խմբավորումները հայտարարել են, որ Իսրայելի տարածքում պատանդառել և Գազայի հատված են տեղափոխել ավելի քան 50 զինծառայողների, անվտանգության ծառայությունների աշխատակիցների և քաղաքացիական անձանց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտվանից Գազայի հատվածից սկսել էր հրթիռակոծվել Իսրայելի տարածքը։ Տագնապի ազդանշանները առավոտյան 07:28-ից (Երևանի ժամանակով) չեն դադարում հնչել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Իսրայելի բանակն ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են «պատերազմական դրության» և «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը կհաղթի պատերազմում, իսկ հակառակորդը (նկատի ունի «Համաս» շարժումը-խմբ.)՝ կոչնչացվի։

Լուսանկարը՝ Ilia Yefimovich / dpa / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter