HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գիշերվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է ավելի քան 400 օբյեկտի

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ի գիշերը Գազայի հատվածում հարվածել է «Համաս» արմատական շարժման ավելի քան 400 օբյեկտի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Պաշտպանության բանակին։ 

Իսրայելական զինված ուժերի ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքով՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է «Համաս»-ի 426 օբյեկտ։ CNN-ի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել 10 բարձրահարկ շենք, որոնք շահագործվում են խմբավորման կողմից։ 

Բացի այդ, Հագարին հայտնել է, որ իսրայելական բանակին հաջողվել է վերադարձնել Իսրայելի հարավային շրջանների մեծամասնության նկատմամբ վերահսկողությունը։ Մարտերը շարունակվում են Բեէրի կիբուցում, ինչպես նաև Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։ 

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի սահմանամերձ շրջաններում ցամաքային գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտվանից Գազայի հատվածից սկսել էր հրթիռակոծվել Իսրայելի տարածքը։ Տագնապի ազդանշանները առավոտյան 07:28-ից (Երևանի ժամանակով) չեն դադարում հնչել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Իսրայելի բանակն ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են «պատերազմական դրության» և «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը կհաղթի պատերազմում, իսկ հակառակորդը (նկատի ունի «Համաս» շարժումը-խմբ.)՝ կոչնչացվի։

«Համաս»-ի գրոհայինները կարողացել էին ներթափանցել սահմանամերձ շրջաններ, որտեղ մինչ այս պահը շարունակվեմ են բախումները իսրայելցի ուժայինների հետ։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ Իսրայելի զոհերի թիվը գերազանցում է 350-ը։ 

Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտնել է 313 զոհի և ավելի քան 2000 վիրավորի մասին։

Լուսանկարը՝ Ashraf Amra/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter