
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ երկիրը գտնվում է պատերազմի մեջ. նման բան չի եղել 1973 թվականից ի վեր
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կողմ է քվեարկել «Կառավարության մասին» օրենքի 40-րդ կետի գործի դրման օգտին, որը կարգավորում է պատերազմական վիճակի հայտարարման կարգը։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոկայանը։
Վերջին անգամ այդ կետը կիրառվել էր 1973 թվականին՝ Ահեղ դատաստանի կամ Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ։ «Իսրայելի ձայնը»-ը նշում է, որ այդ որոշումը Իսրայելի պաշտպանության բանակին տրամադրում է գործողությունների ազատություն։ Ըստ այդմ, բանակը կգործի իր իր հայեցողությամբ, իր գործողությունների մասին զեկուցելով Իսրայելի քաղաքական ղեկավարությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտվանից Գազայի հատվածից սկսել էր հրթիռակոծվել Իսրայելի տարածքը։ Տագնապի ազդանշանները առավոտյան 07:28-ից (Երևանի ժամանակով) չեն դադարում հնչել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Իսրայելի բանակն ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են «պատերազմական դրության» և «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը կհաղթի պատերազմում, իսկ հակառակորդը (նկատի ունի «Համաս» շարժումը-խմբ.)՝ կոչնչացվի։
«Համաս»-ի գրոհայինները կարողացել էին ներթափանցել սահմանամերձ շրջաններ, որտեղ մինչ այս պահը շարունակվեմ են բախումները իսրայելցի ուժայինների հետ։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ Իսրայելի զոհերի թիվը գերազանցում է 700-ը։
Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտնել է 413 զոհի և ավելի քան 2300 վիրավորի մասին։
Լուսանկարը՝ Fatima Shbair / Associated Press
Մեկնաբանել