HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 1։3 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ մակեդոնական Ստրումիցա քաղաքում։

Ամբողջ հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հյուսիսմակեդոնացիների առավելությամբ, ինչը և արտացոլվեց խաղի վերջնարդյունքում։ 43-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Տրայկովսկին, իսկ 59-րդ րոպեին Միլան Ռիստովսկին խփեց երկրորդ գնդակը։ Խաղի վերջնամասում՝ 88-րդ րոպեին, էրդոն Դաչին ևս մեկ գոլ խեց մեր ընտրանու դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր։ Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը տուգանային հարվածից գրավեց մրցակցի դարպասը և կարողացավ թրջել խաղի հաշիվը։ Այս գոլից հետո մրցավարը ազդարարեց հանդիպման ավարտը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2024»-ի որակավորման փուլի շրջանակում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի ընտրանուն։ «Եվրոյի» որոկավորման փուլում Հայաստանի հավաքականին մնացել է երկու հանդիպում` նոյեմբերի 18-ին Երևանում Ուելսի հետ, իսկ նոյեմբերի 21-ին՝ դրսում Խորվաթիայի հետ։

«Եվրո-2024»-ի ընտրական փուլի D խումբը, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, 7 խաղից հետո վաստակած 13 միավորով գլխավորում է Թուրքիայի ընտրանին։ Ուելսն ու Խորվաթիան, որոնք անցկացրել են 6 հանդիպում, 10 միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները։ Հայաստանի ազգային հավաքականը 6 խաղից հետո ունի 7 միավոր և գտնվում է 4-րդ տեղում։ Իսկ Լատվիան 7 խաղում վաստակած 3 միավորով եզրափակում է D խմբի մրցաշարային աղյուսակը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter