HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թեհրանում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում նախատեսվում է «3+3» ձևաչափով հարթակի հանդիպումը։ Այս անգամ, ինչպես և նախորդ անգամ, այն կլինի «3+2» ձևաչափով, քանի որ Վրաստանը դարձյալ հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ Հանդիպմանն իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Ի տարբերություն մոսկվոյան հանդիպման, որը կայանում էր ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով, այս անգամ այն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով է։

Իրանական IRNA գործակալությունը փոխանցում է, որ ԱԳ նախարարները մտադիր են քննարկել Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հարցերը։ Գործակալությունը օրակարգի հիմնական կետ է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը։ «Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ»,- նշվում էր ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս Վրաստանը հրաժարվում է մասնակցել հարթակի հանդիպմանը։ Պատճառը Ռուսաստանն է, քանի որ վերջինս շարունակում է բռնազավթած պահել վրացական տարածքները (Աբխազիան և Հարավային Օսիան)։ «Վրաստանը երբեք չի մասնակցել այդ ձևաչափով աշխատանքներին և չի մասնակցի նաև հոկտեմբերի 23-ին»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն իր առջև խնդիր է դրել Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակումն ու տարածաշրջանային անվտանգությունը։

Լուսանկարը՝ Shutterstock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter