HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու մտադրություն չունի

«Այս պահին Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու մտադրություն չունի»,- լրագրողներին հայտնել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Մեր խմբակցության բոլոր որոշումները, նախագծերը, որոնց վրա աշխատելու ենք, պարոն Մարությանը մեզ հետ միասին թիմային աշխատում է»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ավագանին ընտրում էր քաղաքապետի տեղակալներին։ Նիստին ներկա էր ավագանու 48 անդամ։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հորդորեց չգրանցվել քվեարկությանը։ Նրա ելույթից հետո խմբակցության անդամները լքեցին դահլիճը։ Այնուամենայնիվ, Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ։

«Մենք որրէ կերպ մտադիր չենք աջակցել, որ ՔՊ-ն ձևավորի իր թիմը, որովհետև համարում ենք, որ ՔՊ-ն չունի այդ իրավունքը և չունի երևանցիների 50 %-ի ձայնը»,- ասել է Աբգարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter