HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք միջնորդ լինելու պատրաստակամության մասին

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այդ մասին այսօր՝ Թբիլիսիում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլրի Ղարիբաշվիլին։

«Վրաստան՝ որպես երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) անաչառ, չեզոք, օբյեկտիվ բարեկամ շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի։ Մենք, մեր երկիրը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել դրան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Ավելի վաղ, Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը, որի միջնորդը եղել է Վրաստանի կառավարության ղեկավարը։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ։ 

Վրաստանը մի քանի անգամ, որպես միջնորդ, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզները։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։

Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter