HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կարմիր խաչի նախկին աշխատակցի հայցն ընդեմ Կոմիտեի․ տեղի ունեցավ նախնական դատական նիստը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում կայացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախկին աշխատակից Արամ Փանոսյանի՝ ԿԽՄԿ հայաստանյան  պատվիրակության դեմ ներկայացրած հայցի դատավարության առաջին նիստը։

Երեկ «Հետքը» գրել էր՝ Արամ Փանոսյանը, որ 2018թ․ մարտ ամսից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն աշխատել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունում, աշխատանքից ազատվել է։ Ըստ նախկին աշխատակցի՝ աշխատանքից ազատումը որևէ իրավական հիմք չի ունեցել և եղել է բացառապես միջանձնային հարաբերությունների պատճառով։

Դատական նիստին ներկա էին երկու կողմերը։ Դատավոր Գրիգորի Վարդանյանը լսեց Արամ Փանոսյանի պահանջը։ Հայցվորը դիմել էր դատարան աշխատանքային պայմանագիրը խզելն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու համար։

Պատասխանող կողմի՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը դիմեց դատարանին՝ հայտնելով, որ միջնորդություն են ներկայացրել դատարան, կարճելու գործը, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի անձեռնմխելիություն։

Հայցվոր կողմը հակադարձեց՝ նշելով, թե քանի որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունն աշխատում է Հայաստանի Հանրապետության տարածքում, աշխատանքային պայմանագիր կնքելիս առաջնորդվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, հետևաբար օրենքը պետք է տարածվի նաև Կոմիտեի վրա։ 

Դատարանը հայտնեց, որ պատասխանող կողմի՝ գործը կարճելու վերաբերյալ միջնորդության որոշումը կհրապարակի այս տարվա նոյեմբերի 22-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter