HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան ևս մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում թուրքական զինուժի առաքելությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում տեղակայված թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու օրինագիծը։ Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։

Դրա համաձայն՝ «շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից <...> ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:

Օրինագծում նշվում է, որ Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գործունեությունը «տարածաշրջանում Թուրքիայի կառուցողական դերի պահանջն է»:

Նշվում է, որ խորհրդարանի կողմից օրինագծի ընդունման պարագայում թուրքական բանակի մանդատը նոյեմբերի 17-ից սկսած կերկարաձգվի ևս մեկ տարով։ Սպասվում է, որ Թուրքիայի խորհրդարանն այն կքննարկի արդեն այս շաբաթ։

Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում։ Կենտրոնը պետք է հետևեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Նոյեմբերի 17-ին էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահի հրամանի նախագծին, որով ենթադրվում էր թուրքական ստորաբաժանումների ուղարկում Ադրբեջան։ Նախատեսվում է, որ թուրք զինծառայողների հերթափոխը տեղի կունենա ամեն տարի։

2021 թվականի հունվարի 31-ին կենտրոնը սկսեց իր աշխատանքները։ Ինչպես փոխանցում էր ռուսական կողմը, համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես բաղկացած է ռուսական և թուրքական կողմերի ներկայացուցիչներից, իրավիճակի վերահսկողությունը իրականացնում է նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter