HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին, որը 2023 թվականի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ 

Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին» մասնակցելու մեջ, և այս մասին հարցաքննության ժամանակ իբրև թե խոստովանել է հենց ինքը՝ Բեգլարյանը։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Ռաշիդ Բեգլարյանը տեղում ցուցմունք տալու ժամանակ մանրամասն ցույց է տվել այն վայրերը, որտեղ իբրև թե հանցավոր գործողություններ են եղել քաղաքացիական բնակչության նկատմամբ։

Հիշեցնենք՝ Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մասին առաջին անգամ հայտնեց Արցախի տեղեկատվական շտաբը՝ այս տարվա օգոստոսի 1-ին։ Ըստ շտաբի հաղորդագրության՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: 

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ էր տրամադրել Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter