HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք կներկայացվեն դատարան․ փաստաբանական խումբ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի  փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու մասին, միևնույն ժամանակ նշվել է, որ Գ․Ծառուկյանի կողմից չի ներկայացվել պահանջված իբրև ապօրինի ծագում ունեցող գույքերի օրինականությունը հիմնավորող  փաստաթղթեր:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերել մեծածավալ նյութերը, որոնք Գագիկ Ծառուկյանին են տրամադրվել վերը նշված հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:

Նման պայմաններում  օբյեկտիվորեն անհնար է  եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը:

Պաշտպանական խումբը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով»:

Տես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter