HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերագույն ռադայի բոլոր խմբակցությունները պայմանավորվել են, որ Ուկրաինայում բոլոր ընտրությունները կլինեն պատերազմի ավարտից հետո

Ուկրաինայի Գերագույն ռադայի 9-րդ գումարման ղեկավար կազմը, խմբակցություններն ու խմբերը հայտարարություն են ստորագրել այն մասին, որ Ուկրաինայում հաջորդ ընտրությունները կկայանան միայն ռազմական դրության ավարտից հետո:

Հայտարարությունն ընդունվել է նոյեմբերի 10-12-ը Անդրկարպատիայում տեղի ունեցած խաղաղության և ժողովրդավարության համար «Ժան Մոնեի երկխոսությունների» ձևաչափով հանդիպման ժամանակ: Այդ մասին առաջինը նոյեմբերի 30-ին հայտնել է Страна.ua պարբերականը, որը հրապարակել է հայտարարության տեքստը։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները «համաձայնության են եկել, որ ապագա ազատ ու արդար ազգային ընտրությունները (խորհրդարանական, նախագահական) կանցկացվեն պատերազմի և ռազմական դրության գործողության ավարտից հետո՝ ընտրությունների անցկացման նախապատրաստման համար բավարար ժամանակի ապահովմամբ (ռազմական դրության ավարտից առնվազն վեց ամիս հետո)»:

«Украинская правда»-ն նշում է, որ փաստաթուղթը խմբակցությունների անունից ստորագրել են Դավիթ Արախամիան, Յուլյա Տիմոշենկոն, Իրինա Գերաշչենկոն, Ալեքսանդրա Ուստինովան և պատգամավորական մյուս խմբերի ներկայացուցիչները։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսվում էր անցկացնել 2024 թվականի մարտին։ 2023 թվականի սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է գնալ նախագահական նոր ընտրությունների, եթե որոշվի, որ ընտրություններն անց են կացվելու պատերազմի ժամանակ։ Հոկտեմբերին Ուկրաինայում, ռազմական դրության պատճառով, խորհրդարանական ընտրություններ տեղի չունեցան։ Նոյեմբերի սկզբին Զելենսկին հայտարարեց, որ «հիմա ընտրությունների ժամանակը չէ»։

Լուսանկարը՝ արխիվային/SERGEI SUPINSKY/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter