HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը հայտարարել է Ջո Բայդենի դեմ «խաչակրաց արշավանքի» մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական մրցավազքին իր մասնակցությունը «խաչակրաց արշավանք» է ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի դեմ, որը «Միացյալ Նահանգներում կործանում է ժողովրդավարությունը»:

«Այս քարոզարշավը արդար խաչակրաց արշավանք է՝ մեր Հանրապետությունը Բայդենից և Բայդենի վարչակազմի հանցագործներից ազատելու համար»,- նոյեմբերի 2-ին Այովա նահանգում իր աջակիցների առաջ ելույթի ժամանակ հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահը համոզված է, որ Բայդենը «չի պաշտպանում ամերիկյան ժողովրդավարությունը, այլ ոչնչացնում է այն»: «Նրանք ցանկանում են վերահսկել այն, ինչ խոսում եք։ Նրանք ցանկանում են վերահսկել ձեր սոցիալական ցանցերը: Նրանք ցանկանում են վերահսկել, թե ինչ մեքենա եք վարում: Նրանք ուզում են ամեն ինչ փոխել։ Այդ մարդիկ հիվանդ են», - կարծում է հանրապետական նախկին նախագահը։

«Ես խոստանում եմ, որ եթե ինձ վերադարձնեք Սպիտակ տուն, նրանց կառավարումը կավարտվի։ Ամերիկան կրկին ազատ երկիր կլինի»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ձգտելու է վերընտրվել նախագահի պաշտոնում: Թրամփը դեռ 2022 թվականի նոյեմբերին էր հայտարարել նախընտրական մրցավազքի մեջ մտնելու մասին։

Լուսանկարը՝ Jordan Gale/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter