
Իրանի նախագահը հետաձգել է այցը Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա, որը նախատեսված էր հունվարի 4-ին, հետաձգվել է: Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը՝ մեկնաբանելով երկու երկրների նախագահների նախօրեի հեռախոսազրույցը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Նախագահ Էրդողանը խստորեն դատապարտել է խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական հարձակումը և հայտարարել, որ Թուրքիան Իրանի կողքին է ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Էրդողանն ու Ռայիսին այցի այլ ժամկետի շուրջ համաձայնության են եկել: Իրանի նախագահը ծրագրել էր Թուրքիա այցելել դեռեւս 2023-ի նոյեմբերի վերջին, սակայն այդ այցը նույնպես հետաձգվել էր:
Լուսանկարը՝ IRNA գործակալության
Մեկնաբանել