HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Իրանում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը, որը գրանցվել էր իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սոլեյմանիի գերեզմանից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում են Reuters-ը և Al Arabiya-ն՝ հղում անելով ահաբեկչական խմբավորման տելեգրամյան ալիքին։

Հայտարարության մեջ ասվում է, որ գերեզմանատան մոտ ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ, որոնք պայթուցիկ սարքեր են գործադրել Սուլեյմանիի մահվան տարելիցին հավաքված մարդկանց բազմության մեջ:

Իրանական պետական IRNA գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել էր, որ առնվազն առաջին պայթյունը դարձել էր մահապարտի գործողության հետևանք։

Հունվարի 3-ին երկու պայթյուն էր հնչել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանի մոտ։ Այդ օրը գեներալի սպանության 4 տարին էր, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ ուխտի էին գնում նրա գերեզմանին։ Ըստ առկա վերջին տվյալների՝ զոհվել է առնվազն 84 մարդ, տուժել ավելի քան 200-ը։ Սա 1979 թվականից ի վեր Իրանի պատմության ամենախոշոր ահաբեկչությունն էր։

Իրանի պաշտոնատար անձինք Իսրայելին էին մեղադրում պայթյունների կազմակերպման մեջ։ Սակայն, ինչպես հայտնել էր The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, իսրայելական իշխանությունները դաշնակիցներին հայտնել էին, որ այդ երկրի հատուկ ծառայությունները կապ չունեն պայթյունների հետ։

ԱՄՆ Պետքարտուղարությունում ևս հայտարարել էին, որ որևէ հիմք չեն տեսնում Իսրայելին մեղադրելու համար ու նշել, որ պայթյունները բնորոշ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագրին։

Լուսանկարը՝ Sare Tajalli, ISNA via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter