HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջնակետ չկա, ես անվերջ փնտրում եմ. Էլիզաբեթ Առաքելյան

Ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանը Երեւանի կոնսերվատորիան ավարտելուց հետո շարունակում է  ստեղծագործական նոր ուղիներ, ինքնաարտահայտման նոր ձևեր փնտրել։

«Երաժշտությունն ամեն ինչի մեջ է, առանց դրա չեմ կարողանում կենտրոնանալ, շարժվել, աշխատանքի մեջ մտնել։ Փորձում եմ երաժշտությունը դնել տարածության՝ կավե քանդակների մեջ։ Կարծում եմ՝ հետաքրքիր երկխոսություն է ստացվում։ Եթե երաժշտության մեջ ես կատարողն էի միայն, ապա այս դեպքում և՛ կատարողն եմ, և՛ հեղինակը»,- ասում է Էլիզաբեթ Առաքելյանը։ 

Ջութակահարի տարիների աշխատանքը նրան օգնում է արվեստի նոր ոլորտում։ Ասում է՝ ինչպես ջութակի լարերի վրա նվագող մատները պետք է գտնեն ճիշտ նոտա, այնպես էլ կավի հետ շփվելիս մատների ամեն մի հպում բերում է որոշակի վիճակի և պետք է համբերատար աշխատես գործի վրա՝ այնքան, մինչև հնչի այնպես, ինչպես դու էիր պատկերացնում։

Էլիզաբեթը նաեւ երգերի հեղինակ եւ կատարող է, դրանցից մեկը հրապարակել է «Յութուբ»-ում:

Հարցին՝ արդյոք գտել է արվեստի այն ճյուղը, որտեղ իրեն ավելի լավ է զգում, ավելի հեշտ է կարողանում արտահայտել իր մտքերը, Էլիզաբեթը պատասխանում է, որ վերջնակետ չկա, նոր նյութերի, նոր ձևերի անվերջ որոնման մեջ է։

Հունվարի 20-ին, Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում տեղի կունենա նրա առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Հողի երգը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter