
«Հուսով եմ՝ Բաքվի հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով, սակայն նպատակը պետք է լինի՝ դիվանագիտությունները համապատասխանեցնել լեգիտիմությանը։
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետությունների միջև նոր սահման չի ստեղծելու, քանի որ այդ սահմաններն արդեն իսկ ամրագրվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, որով խորհրդային պետությունների միջև առկա վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Ըստ Փաշինյանի՝ դելիմիտացիայի միջոցով արդեն իսկ գոյություն ունեցող սահմանները պետք է վերարտադրվեն տեղանքում, քարտեզների և թղթերի վրա՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։
Մեկնաբանել