HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաուդյան Արաբիայի առևտրի նախարարի պնդմամբ՝ այդ երկիրը դեռևս չի միացել ԲՐԻԿՍ-ին

Սաուդյան Արաբիան դեռևս պաշտոնապես չի միացել ԲՐԻԿՍ-ին։ Այդ մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի առևտրի նախարար Մաջիդ ալ-Քասաբին։

«Սաուդյան Արաբիան հրավիրվել է անդամակցելու ԲՐԻԿՍ-ին, սակայն պաշտոնապես մենք դեռ չենք միացել այդ կազմակերպությանը»,- ասել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը։

Ինչպես նշել է Al Arabiya հեռուստաընկերությունը, սա առաջին մեկնաբանությունն է, որը հունվարի 1-ից հետո ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հնչել է Թագավորության պաշտոնատար անձանց կողմից։

Հունվարի սկզբին Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ թագավորությունը պաշտոնապես դարձել է ԲՐԻԿՍ-ի անդամ, սակայն ավելի ուշ սոցիալական ցանցերի իր էջերից ջնջել էր այդ հաղորդագրությունները:

Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել էր, որ 2024 թվականի հունվարի 1-ից կազմակերպությանն անդամակցելու հրավեր կուղարկվի Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային։ 

Նոյեմբերին Արգենտինայում կայացած ընտրություններից հետո նորընտիր նախագահը հայտարարել էր, որ Արգենտինան չի միանա այդ կառույցին։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter