
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է նոր կառավարության նկատմամբ անվստահության քվեն
Ֆրանսիայի ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսիայի նոր կառավարությանը անվստահության քվեն: Այդ մասին հայտնում է LCP-ն, որն ուղիղ հեռարձակում էր իրականացնում ֆրանսիական խորհրդարանից։
Կառավարության հրաժարականի օգտին ընդդիմությանը հաջողվել է հավաքել ընդամենը 124 ձայն՝ անհրաժեշտ 289-ի դեպքում։
Ձախ ընդդիմության կողմից առաջ քաշված անվստահության քվեն չի պաշտպանվել աջ կուսակցությունների կողմից։
Վարչապետ Գաբրիել Ատալի գլխավորած կառավարությունը ձևավորվել է այս տարվա հունվարի 11-ին: 34-ամյա Ատալը, որը Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է, կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Էլիզաբեթ Բորնին, որին պաշտոնանկ արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Լուսանկարը՝ AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել