HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռաֆահի հրթիռակոծության հետևանքով Գազայի հատվածում առնվազն 15 մարդ է զոհվել

Առնվազն 15 մարդ Է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի գիշերային հրթիռակոծության հետևանքով: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը։

Վերջինիս տեղեկություններով՝ քաղաքում կան նաև մեծ թվով վիրավորներ, սակայն թիվը չի նշվում։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին:

Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց պատասխան հարվածներ հասցնել, այդ թվում՝ Լիբանանի և Սիրիայի առանձին հատվածներին։ Ավելի ուշ Գազայի հատվածում Իսրայելը հայտարարեց ցամաքային գործողության մեկնարկի մասին: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։

Լուսանկարը՝ Mahmud Hams/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter