HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում մոտ 20 000 մարդ լքել է իր տունը

Գազայի հատվածում մոտ 20 000 մարդիկ ստիպված լքել են իրենց տները և թաքնվում են ապաստարաններում։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի հումանիտար խնդիրների համակարգման վարչության հաշվետվության մեջ։ Պատճառը Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումն է, որն իրականացվում է Իսրայելի տարածքի վրա «Համաս» արմատական շարժման հարձակման հետևանքով։ 

Մարդիկ թաքնվում են 44 դպրոցներում, այդ թվում` 28 հատուկ թաքստոցներում, որոնք գտնվում են Գազայի հատվածի ողջ տարածքում։ 

Ավելի վաղ իսրայելական Haaretz պարբերականը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցվել է «Համաս» արմատական շարժման ավելի քան 400 օբյեկտի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտվանից Գազայի հատվածից սկսել էր հրթիռակոծվել Իսրայելի տարածքը։ Տագնապի ազդանշանները առավոտյան 07:28-ից (Երևանի ժամանակով) չեն դադարում հնչել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Իսրայելի բանակն ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են «պատերազմական դրության» և «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը կհաղթի պատերազմում, իսկ հակառակորդը (նկատի ունի «Համաս» շարժումը-խմբ.)՝ կոչնչացվի։

«Համաս»-ի գրոհայինները կարողացել էին ներթափանցել սահմանամերձ շրջաններ, որտեղ մինչ այս պահը շարունակվեմ են բախումները իսրայելցի ուժայինների հետ։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ Իսրայելի զոհերի թիվը գերազանցում է 350-ը։ 

Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտնել է 313 զոհի և ավելի քան 2000 վիրավորի մասին։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter