HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի համար լավ կլինի, որ ընտրությունների ժամանակ հաղթի Ջո Բայդենը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Մոսկվայի համար ավելի նախընտրելի է լինի Ջո Բայդենը, քան՝ Դոնալդ Թրամփը: Այդ մասին նա ասել է ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ 

Զարուբինը Պուտինին հարցրել է. «Մեզ համար ո՞վ է ավելի նախընտրելի՝ Բայդե՞նը, թե՞ Թրամփը»։

«Բայդենը։ Նա ավելի փորձառու, ավելի կանխատեսելի է։ Նա հին դասի քաղաքական գործիչ է։ Բայց մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած առաջնորդի հետ, որին վստահություն կհայտնի ամերիկյան ժողովուրդը», - պատասխանել է Պուտինը։

ՌԴ նախագահին նաև հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում Բայդենի առողջական վիճակի մասին լուրերին։ Պուտինի կարծիքով՝ դա կապված է նաև ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հետ։

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում թափ է հավաքում ներքաղաքական քարոզարշավը, նախընտրական քարոզարշավը։ Այն ձեռք է բերում, այսպես ասած, ավելի ու ավելի սուր ձևեր: Եվ մեզ համար կոռեկտ չէ միջամտել այդ գործընթացին։ Տեսեք, ես Բայդենի հետ հանդիպել եմ Շվեյցարիայում, դա երեք տարի առաջ էր։ Արդեն այն ժամանակ էլ ասում էին, որ նա անգործունակ է։ Նման բան ես չտեսա։ Դե, այո, նա նայում էր իր թղթին, ես էլ նայում էի իմ թղթի վրա: Ոչ մի արտառոց բան: Իսկ այն, որ նա ինչ-որ տեղ ուղղաթիռից իջնելիս գլուխը հարվածել է, դե <...> մեզնից ով իր գլուխն ինչ-որ տեղ չի հարվածել»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։ 

Նա հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ վարչակազմի այսօրվա դիրքորոշումը «խիստ վնասակար է և սխալ»: «Եվ ես ժամանակին նախագահ Բայդենին այդ մասին ասել եմ»,- եզրափակել է Պուտինը:

Վերջին անգամ Պուտինն ու Բայդենը հանդիպել էին 2021 թվականի հունիսին Ժնևում։ Դրանից հետո նրանք մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել։ 2022 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինա ռուսական ներխուժումից երեք օր առաջ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Բայդենն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրոպայում անվտանգության հարցերով գագաթնաժողով անցկացնելու հրավերը։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter