HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիմակահանդես»․ խաչատրյանական նոր ցուցադրություն Արմենիա Վայն գինեգործարանում 

Վճարովի բովանդակություն

Արմենիա Վայն գինեգործական և կոնյակագործական խոշորագույն համալիր լինելուց բացի նաև վայր է, որտեղ մեկ հարկի տակ միախառնվում են մեղեդին ու բույրը, միաձուլվում են մշակույթն ու համերը, ներդաշնակվում գույնն ու զգացմունքները․․․ 

Օրերս Արմենիա Վայն ընկերությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի գինու պատմության թանգարանի հետ համատեղ կյանքի կոչեց հայկական մշակույթը հանրայնացնելու ևս մեկ նախաձեռնություն․ Ընկերության կոնյակի մառանում բացվեց «Դիմակահանդես» ցուցադրությունը, որն Արամ Խաչատրյանի ստեղծագործական հանճարին նվիրված յուրատիպ անկյուն է։ 

Արմենիա Վայն և Արամ Խաչատրյան անունների կապը երկար պատմություն ունի․ Ընկերության մառանում ավելի քան 10 տարի հնչում են կոմպոզիտորի մեղեդիները։

-Արմենիա Վայն ընկերությունը երբեք չի սահմանափակվել արտադրական գործընթացներով։ Մեր գործունեության առաջին իսկ պահից մեծագույն նպատակ է եղել ստեղծել ազգային, մնայուն արժեհամակարգ, որը կխոսի հայի, Հայաստանի և հայկականի մասին։ Մենք այս պատասխանատվությունն ու առաքելությունը կրում ենք սիրով և ամենայն նվիրումով, -պատմում է ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը՝ ավելացնելով,- Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ որպես Հայաստանյան մշակութային կարևոր օջախ, անշուշտ, պետք է դառնար մեր մշտական գործընկերը։  «Դիմակահանդես» կոչվող այս գողտրիկ անյունը հնարավորություն կտա մեր այցելուներին, հյուրերին ու գործընկերներին  ՝ վայելել խաչատրյանական շունչը մեր կոնյակաբույր մառանում։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեծ ուրախությամբ է պատմում Արմենիա Վայն ընկերության հետ համագործակցության մասին․ 

-Մեր համագործակցությունը սկսվեց դեռ 2022 թվականին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ինչը շատ խորհրդանշական և միևնույն ժամանակ պարտավորեցնող է․ ուրախ եմ, որ արվեստի այս երկու դրսևորումներից՝ երաժշտություն և կոնյակագործություն, ծնվեց այս գեղեցիկ համագործակցությունը և ցուցադրությունը։ 

Երկու թանգարանների միջև կնքված հուշագիրը միայն սկիզբն է․ Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով Արմենիա Վայնը  արտադրական գործընթացին զուգահեռ ունի մի շարք ծրագրեր՝ թանգարայնացնելու գործարանի տարբեր հատվածներ և այցելուներին ներկայացնելու Հայաստանն իր ամբողջ հմայքով։

Արմենիա Վայն գինեգործարանը վերջին տարիներին տուրիստական սիրելի ուղղություն է դարձել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած այցելուների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանը՝ որպես գինու և գաստրո ուղղություն։

-Նախորդ տարվա ընթացքում մեզ այցելած 30.000 զբոսաշրջիկների հոսքը ոգեշնչում է հավատալ, որ Հայաստանն իսկապես կարելի է դարձնել գինու և գաստրո տուրիզմի կենտրոն։ Հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք․ և համոզված եմ, որ «Դիմակահանդես» ցուցադրությունն ու նմանատիպ նախաձեռնությունները դառնալու են կարևոր քայլեր այս գործում,- նշում է ընկերության տուրիզմի և հյուրընկալության բաժնի ղեկավար Աբրահամ Մուրադյանը։

Արմենիա Վայնը և Հայաստանի գինու պատմության թանգարանն արդեն ունեն մի շարք հաջողված համագործակցություններ Մատենադարանի, Երևանի պատմության թանգարանի, Փարաջանովի տուն թանգարանի, Ազգային Կինոկենտրոնի,  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Ընկերությունը ծրագրում է ընդլայնել համագործակցության հորիզոնները նաև հայկական մշակույթը պահպանող և աշխարհին ներկայացնող այլ կառույցների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter