Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Երեկ՝ մարտի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Հեռագրում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։
Ռուսաստանի քննչական կոմիտեն առավոտյան հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 60-ը։ Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր նախնական 40 զոհի մասին։
Al Arabiya-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը։
Ավելի մանրամասն՝
Մեկնաբանել