HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին հայտարարությունները Կրեմլի ծրագրած սադրանքն են. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք հնչել են ռուսաստանցի պաշտոնյաների կողմից, թե իբր Ուկրաինան ներգրավված է եղել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Մենք նման մեղադրանքները համարում ենք Կրեմլի ծրագրած սադրանք՝ ռուսական հասարակության մեջ հակաուկրաինական հիստերիայի հետագա սրման, մեր պետության դեմ հանցավոր ագրեսիային մասնակցելու համար Ռուսաստանի քաղաքացիների մոբիլիզացիայի ուժեղացման համար պայմաններ ստեղծելու և միջազգային հանրության աչքում Ուկրաինան վարկաբեկելու համար»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «վճռականորեն մերժել ռուսական կեղծ մեղադրանքները» և ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը:

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին, մասնավորապես, հայտարարել էր ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը: Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը «ահաբեկչություն է և դիվերսիա Ուկրաինայի կողմից»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ևս հայտարարել էր, որ Ուկրաինան կապ չունի տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Լուսանկարը՝ DiscoverWithDima / Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter