HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԴԾ տնօրենը Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ բոլոր 4 կասկածյալները ձերբակալվել են

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձի ձերբակալության մասին, այդ թվում բոլոր 4 անձանց, որոնք կասկածվում են «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մեջ։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բորտնիկովը Պուտինին տեղեկացրել է, որ ԱԴԾ-ն ներկայումս աշխատում է ահաբեկիչների հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ՌԴ Բրյանսկի մարզում կանգնեցրել են ավտոմեքենան, որը հետախուզվում էր «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Baza-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործներին տեղափոխող մեքենան կանգնեցրել էին Տյոպլի գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մեքենայում, ըստ նախնական տվյալների, եղել է 6 մարդ, նրանցից երկուսին ձերբակալել էին, մյուսները փախել էին։

Միևնույն ժամանակ, տելեգրամյան «Осторожно, новости» ալիքը հրապարակել էր այն անձանց լուսանկարները, որոնք, ենթադրաբար, տեղաշարժվում էին Բրյանսկի մարզում կանգնեցված ավտոմեքենայով։ Նշվում է, որ նրանք բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։

Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ էր անվանել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունները: Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները կապ չեն հաստատել Դուշանբեի հետ՝ կապված «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների հնարավոր մասնակցության հետ:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ վերջին տվյալներով, Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 93-ի։

Լուսանկարը՝ РИА Новости / Гавриил Григоров

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter