HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են «3+3» ձևաչափը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը: Այդ մասին նշվում է հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական համագործակցության առանձին ասպեկտներին, ինչպես նաև տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին»,- նշել է ռուսական կողմը։

ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման նպատակով նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ «3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի գործունեության զարգացման համատեքստում:

«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի վերջին։ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում առկա իրավիճակը հավաքվել էին քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները։ Հայաստանը մասնակցում էր արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։ 

Մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև Վրաստանին, սակայն այդ երկրի իշխանությունները հրաժարվել էին մասնակցել։ Պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Երկրորդ հանդիպումն էլ կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում։ 

«3+3» ձևաչափի ստեղծման գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն են։ Նրանք նշել էին, որ այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Լուսանկարը՝ REUTERS/Maxim Shemetov/Pool/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter