HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դեռևս ժամկետներ չկան, թե երբ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների նախապատրաստումն ընթացքի մեջ է և հնարավոր տեսանելի հեռանկարում, սակայն հստակ ժամկետներ դեռևս որոշված չեն: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բարձր մակարդակի շփումները, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են։ Ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումների ժամկետները դեռ որոշված չեն։ Բայց մտադրություն, որ դրանք տեղի կունենան տեսանելի հեռանկարում, կա»,- հայտարարել է Պեսկովը։

Դեռ այս տարվա հունվարի 23-ին Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ևս հայտնել էր, որ Պուտինին Թուրքիայում սպասում են փետրվարի 12-ին: Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Պուտինը նախատեսում է այցելել Թուրքիա, իսկ այցի ժամկետների մասին Կրեմլը կհայտնի իր ճիշտ ժամանակին։

Այդ ժամանակ «РИА Новости»-ն էլ գրել էր, որ Կրեմլը դիտարկում է նաև այլ ժամկետներ։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել էր, որ Թուրքիա Պուտինի այցն ամեն դեպքում կկայանա փետրվարին։

Ավելի ուշ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի մարտի 31-ին՝ Թուրքիայում մունիցիպալ ընտրություններից հետո, սակայն այդ ժամկետում այցը ևս տեղի չունեցավ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter