HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը որոշվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից. Հաջիև

Ադրբեջանի տարածքից (նկատի ունի Արցախից, խմբ.) ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Այդ մասին ադրբեջանական պետական Azeratac գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ 

«Մեր երկրի տարածքից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերելու մասին որոշումը, որոնք ժամանակավորապես տեղակայվել էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում (նկատի ունի Արցախը, խմբ.)՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա (Ադրբեջանում նոյեմբերի 9-ի փոխարեն 10 ամսաթիվն են օգտագործում, խմբ.), ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրագործելու համար»,- ասել է Հաջիևը։

Այսօր ավելի վաղ այդ լուրը հաստատել էր նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Այո, դա իրոք այդպես է»,- ասել էր Պեսկովը՝ ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հնչած համապատասխան հարցին։ Այլ մանրամասներ նա չէր նշել։

Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter