«Մինչեւ մեր բանակը չլինի այնպիսին, որ իր հետ հաշվի նստեն, լինելու է Ալիեւի ասածով». Լեոնիդ Ներսիսյան
«APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ զրուցել ենք հայկական բանակի բարեփոխումների, Ադրբեջանի վերջին ռազմական գնումների, սահմանային իրավիճակի ու զարգացումների մասին։
Լ. Ներսիսյանն անդրադառնում է, մասնավորապես, Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական ու թուրքական զինատեսակներին, Հայաստանի հանդեպ թուրքական «Bayraktar Akıncı» դրոնի հնարավոր կիրառությանը, դրա եւ այլ ճշգրիտ զինատեսակների դեմ հայկական ՀՕՊ-ի հնարավորություններին: Խոսում ենք նաեւ հայկական բանակի բարեփոխումների ֆոնին Հնդկաստանի եւ Ֆրանսիայի հետ համագործակցության ու հետագա զարգացման, 2023 թ. սեպտեմբերյան պատերազմում Արցախի դիմադրության ու Ադրբեջանի կորուստների, Տավուշի մարզի հատվածում ներկայում ընթացող դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին:
Տես նաեւ՝
- Ինչո՞վ է հնդկական ռազմարդյունաբերությունը գրավում Հայաստանին
- Հնդկական ԱԹՍ-ներ, ՀՕՊ ու հրթիռներ. Հայաստանի հետաքրքրվածության լուրերը մեկնաբանում է փորձագետը
- Ռազմական փորձագետ. Հայաստանին հետաքրքիր է զենքի ցանկացած շուկա, ու պետք է փորձել բոլոր տարբերակները
- Թուրքական նոր ԱԹՍ-ների հնարավոր ձեռքբերումը Ադրբեջանի կողմից. մեկնաբանում է ռազմական փորձագետը
Մեկնաբանել