
Գազալցակայանի պայթյունի հետևանքով նախնական տվյալներով՝ հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ ԱՆ
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով՝ հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ 911 ծառայություն հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել