HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 7-ի. ԱՆ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։ Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,- նշվում է հաղորդագրությունում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են: Տեղում իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար։

Հիշեցնենք՝ 911 ծառայություն հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter