HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանին. պատճառը Բուչա այցն է

ՌԴ-ն ոչ բարեկամական քայլ է համարում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա և այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է ՌԴ արտաքին քաղաաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա գնահատում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ: Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

««Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակից Տիգրան Տեր-Մարգարյանի նման գործչից այլ բան չէինք էլ սպասում։ Ցավալի է, որ այդ քայլին համերաշխություն են հայտնում նաև Հայաստանի իշխանությունները»,- շարունակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն այցելել էին Բուչա քաղաք։

Բուչա այցի վերաբերյալ ռուսական կողմի այսպիսի արձագանքը պայմանավորված է նրանով, որ Կիևը Մոսկվային մեղադրում է քաղաքում ուկրաինացիների ցեղասպանության կազմակերպման մեջ։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ռուսական զորքերը ներխուժել էին Կիևի մարզի այս քաղաք ու այնտեղ իրականացրել բնակչության սպանություններ։ Ուկրաինայի վերահսկողության տակ Բուչայի անցումից հետո ուկրաինացիներն այնտեղ հայտնաբերել էին խաղաղ բնակչության եղբայրական գերեզմաններ, իսկ փողոցներում՝ մարդկային դիակներ։ Մոսկվան հերքում է սա՝ պնդելով, թե դրանք բեմադրված են եղել։

Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter