HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Հյուսիսային Կորեա։ Այդ մասին գրում է Ведомости-ն՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրին։

Տեղեկությունն այն մասին, որ նման այց կկայանա, և որ այն այժմ «ակտիվորեն նախապատրաստվում է», պարբերականին հաստատել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան:

Ռուսական այս պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Հյուսիսային Կորեա այցից անմիջապես հետո Պուտինը կմեկնի Վիետնամ։ Պարբերականը հաղորդում է, որ այս այցերը կարող են կայանալ արդեն հունիսին։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այցերի մասին տեղեկությունը, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է դրանք՝ հայտարարելով միայն, որ «երբ ժամանակը գա, համապատասխան հայտարարություններ կանենք»։

Պուտինը նախագահության ողջ ընթացքում Հյուսիսային Կորեա այցելել է միայն մեկ անգամ՝ 2000 թվականին։ Այդ ժամանակ այդ երկրի առաջնորդը Կիմ Չեն Իրն էր: Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընը վերջին անգամ Ռուսաստան է ժամանել 2023 թվականի սեպտեմբերին։

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Հյուսիսային Կորեան և Վիետնամը Միջազգային քրեական դատարանի իրավասությունը չեն ճանաչում։

Վլադիմիր Պուտինը մայիսին այցելել էր Չինաստան։ Այս արտասահմանյան այցն առաջինն էր նրա՝ հինգերորդ ժամկետով վերընտրվելուց հետո։ 

Լուսանկարը՝ Гавриил Григоров / Sputnik / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter