Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ իրավապաշտպանը հայտնել էր Հաթերքի գյուղապետի ձերբակալման մասին։ Մելիքյանը նշել էր՝ 3 անչափահաս երեխաների ներկայությամբ քաշքելով՝ գյուղապետին մեքենայից հանել են և ձերբակալել։
Թե՛ Ներքին գործերի նախարարությունը, թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Դատախազությունը չպատասխանեցին «Հետք»-ի հարցին՝ ի վերջո, ո՞ր մարմինն է ձերբակալել Վարդան Գրիգորյանին։
Ռուբեն Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում անհիմն համարեց Վարդան Գրիգորյանի ձերբակալությունը՝ չմանրամասնելով ձերբակալման հիմքերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ քրեական հետապնդումներ էին հարուցվել Արցախի Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ։
Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնել էր, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում։
Կարդացեք նաև՝
- «Այս գործողություններն ունեն պատժողական նպատակ»․ քրեական հետապնդումներ՝ Արցախի քաղաքապետների նկատմամբ
- Արցախի քաղաքապետների դեմ քրեական վարույթներն անընդունելի են․ Գեղամ Ստեփանյան
Լուսանկարում՝ Վարդան Գրիգորյանը
Լուսանկարը՝ Նարինե Կիրակոսյանի տեսանյութից
Մեկնաբանել