HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բախումներ, վիրավորներ, հատուկ միջոցների կիրառում ԱԺ-ի մոտ (լուսանկարներ)

Հունիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովի հարևանությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը երեկոյան վերածվեց Ոստիկանության հետ բախումների։

Խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն էր։ Հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ չեն թողնելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ԱԺ շենքից։

Այն պահին, երբ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Գառնիկ Դանիելյանը փորձեցին մուտք գործել խորհրդարանի շենք, սկսվեց հրմշտոց ԱԺ տանող ճանապարհը Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում փակած Ոստիկանության շարքերի և հանրահավաքի մասնակիցների միջև։ Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ՝ տասնյակ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։

Ոմանք տեղում են բուժօգնություն ստացել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

«66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- նշվում է ԱՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում վրանային նստացույց էր սկսվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter