HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Եվրո-2024». Բելինգեմի գոլի շնորհիվ Անգլիան պարտության մատնեց Սերբիային

«Եվրո-2024»-ում այսօր իր առաջին հանդիպումն անցկացրեց նախորդ առաջնության փոխչեմպիոն Անգլիայի հավաքականը, որը 1։0 հաշվով պարտության մատնեց Սերբիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Գելզենկիրխենի «Արենա Աուֆշալկե» մարզադաշտում։

Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ գլխի հարվածով եզրափակելով Բուկայո Սակայի կատարած փոխանցումը։ Հանդիպման մնացած հատվածը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն հաշվի մեջ փոփոխություն այդպես էլ չեղավ։

Անգլիայի և Սերբիայի հետ C խմբում ընդգրկված Սլովենիան ու Դանիան ավելի վաղ ոչ-ոքի էին խաղացել։ 

Հունիսի 16-ին կայացել էր նաև D խմբի մեկ հանդիպում, որում Նիդերլանդների հավաքականը 2։1 հաշվով առավելութան էր հասել Լեհաստանի նկատմամբ։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter