HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանի ՊՆ-ում ԱՄՆ խորհրդատուն աշխատանքի կանցնի այս տարի

«Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունը կատարված է, և այս տարի ավելի ուշ նա աշխատանքի կանցնի»,- հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան «Հետքին»  ասել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։ 

Մանրամասները ճշտելու համար «Հետքը» գրավոր հարցում էր ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն։ «Քաղաքացիական խորհրդատուի աշխատանքի ֆինանսավորումն ապահովվելու է Պետքարտուղարության կողմից, նա աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։ Խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»,- հավելում են դեսպանատնից։ 

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն։ 

Խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է դեսպանության գրավոր պատասխանում։

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,- «Հետքին» ավելի վաղ ասել էր պետքարտուղարի տեղակալ Զեյան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter