HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետությունը բավարար ունակություններ չունի, որ գիտնականների առաջ խնդիրներ դնի»․ Հրանտ Խաչատրյան

Չկա նախարար, որ չի ուզում արհեստական բանականություն կիրառել պետական կառավարման համակարգում, սակայն դա կազմակերպելու հստակ մեխանիզմներ չկան։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։

Պետական ֆինանսավորմամբ Երևանի պետական համալսարանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է նախատեսվում ստեղծել։ Այս մասին դեռ նախորդ տարվանից էր խոսվում։ Տարեսկզբին Ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ գերհամակարգիչ ձեռք բերելու համար 3 միլիարդ 434 միլիոն դրամ կծախսվի։ Հրանտ Խաչատրյանն ասում է՝ ռիսկ կա, որ համակարգիչը կգա, բայց դեռ հնարավոր չի լինի միացնել․ տեղադրելու համար հատուկ տարածք է անհրաժեշտ, որի կառուցումը ուշանում է։

Հրանտ Խաչատրյանի հետ խոսել ենք Հայաստանում արհեստական բանականության համայնքի, պետություն-գիտական համայնք համագործակցության, սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման բարդությունների ու այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter