HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ժողովրդավարությունը կարևոր է անձնական նկրտումներից». Ջո Բայդենը բացատրել է, թե ինչու է դուրս եկել ընտրապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին ուղղված իր ուղերձում պատմել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից: «Ես կարծում եմ, որ նախագահի պաշտոնում իմ նվաճումները, աշխարհում իմ առաջնորդությունը, Ամերիկայի ապագայի իմ տեսլականը, այս ամենն արժանի է երկրորդ ժամկետի: Բայց ոչինչ չի կարող կանգնել մեր ժողովրդավարությունը փրկելու ճանապարհին։ Սա վերաբերում է նաև անձնական հավակնություններին»,- նշել է նա։

Բայդենի խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում ինքը հասկացել է, որ պետք է միավորի երկիրն ու Դեմոկրատական կուսակցությանը, իսկ առաջ շարժվելու լավագույն միջոցը «էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է»:

«Դա մեր ազգը միավորելու լավագույն միջոցն է։  Հասարակության կյանքում կա ժամանակ և տեղ երկար տարիների փորձ ունեցող մարդկանց համար: Կա նաև ժամանակ և տեղ նոր ձայների, թարմ ձայների և այո, երիտասարդ ձայների համար»,- նշել է նա։

Ջո Բայդենն ընդգծել է, որ ինքը շատ է սիրում Միացյալ Նահանգները, այդ իսկ պատճառով նման որոշում է կայացրել։ «Այս երկրին որպես նախագահ ծառայելը իմ ողջ կյանքի պատիվն էր»,- հավելել է նա։

Ջո Բայդենն ամերիկացիներին նաև կոչ է արել  աջակցել Քամալա Հարիսին, ով առաջիկայում պետք է դառնա Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու:

«Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ, հիմա ընտրությունը ձերն է»,- եզրափակել է նախագահ Բայդենը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ջո Բայդենը հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին ու իր աջակցությունը հայտնեց փոխնախագահ Քամալա Հարիսին։ Հիմնական պատճառը, թերևս, այն էր, որ Դեմոկրատական կուսակցության հիմնական հովանավորները, տարիքի ու Թրամփի հետ վերջին բանավեճում ձախողման պատճառով, հրաժարավեցին ֆինանսավորել Բայդենի քարոզարշավը։

Սպասվում է, որ մինչև օգոստոսի 7-ը Դեմոկրատական կուսակցությունը կհայտարարի իր թեկնածուի անունը, որը, ամենանայն հավանականությամբ, կդառնա հենց Հարիսը։ Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ իր թեկնածուն կլինի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Լուսանկարը՝ Erin Schaff/The New York Times via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter