HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դեմոկրատական կուսակցության պատվիրակները պաշտոնապես հաստատել են նախագահի պաշտոնում Քամալա Հարիսի թեկնածությունը

Չիկագոյի արևմտյան հատվածում գտնվող United Center արենայում ընթացող հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ստացել է Դեմոկրատական կուսակցության համազգային համագումարի պատվիրակների 4566 ձայն։ Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Սա նշանակում է, որ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները պաշտոնապես հաստատել են նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը։ Համագումարի ժամանակ, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը, դրան պաշտոնապես իր համաձայնությունը տվել է նաև փոխնախագահ Քամալա Հարիսը։

Այս քվեարկությունը ձևական բնույթ էր կրում, քանի որ օգոստոսի սկզբին պատվիրակները հեռակա կարգով մասնակցել էին քվեարկությանը և հաստատել Քամալա Հարիսի թեկնածությունը։ Դրա համար նրան անհրաժեշտ էր ստանալ 1976 պատվիրակի ձայն։ Կուսակցության ներսում որևէ այլ անձ չէր առաջադրել իր թեկնածությունը։ 

Յուրաքանչյուր նահանգից պատվիրակների ձայների ճշգրիտ հաշվարկը, որն ավարտվում է նախագահի թեկնածուի պաշտոնական առաջադրմամբ, սովորաբար կուսակցությունների ազգային համագումարների կենտրոնական իրադարձությունն է:

Ոչ համապետական համագումարում քվեարկություն անցկացնելու որոշումը, ինչպես ընդունված է, կապված էր Օհայո նահանգի օրենսդրության հետ, որը պահանջում է, որ կուսակցությունները առաջադրեն իրենց թեկնածուներին նախագահական ընտրություններից առնվազն 90 օր առաջ, հակառակ դեպքում նրանք չէին հայտնվի նահանգի ընտրական ցուցակներում:

Այդպիսով, դեմոկրատները Հարիսին, որպես իրենց թեկնածու, պետք է առաջադրեին մինչև օգոստոսի 7-ը, որպեսզի նա կարողանար հայտնվել այդ նահանգի քվեաթերթիկներում:

Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 4 հազար պատվիրակ, որոնք այդ իրավունքը ստացել էին Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ընթացքում: Նրանց ճնշող մեծամասնությունը սատարում էր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, նախքան նա հայտարարեց, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։  Ընդ որում, նրանց ձայներն ինքնաբերաբար չանցան Քամալա Հարիսին։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: Սկզբում ակնկալվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարի մեջ կմտնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն Թրամփի հետ հունիսյան բանավեճում Բայդենի ձախողումից հետո դեմոկրատները սկսեցին նոր թեկնածուներ որոնել։  Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց նախագահական մրցավազքից իր դուրս գալու մասին և աջակցեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվել Դոնալդ Թրամփը։ Քամալա Հարիսն արդեն իսկ հայտարարել է, որ փոխնախագահի թեկնածուն կլինի Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։

Լուսանկարը՝ Քամալա Հարիսի նախընտրական շտաբի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter