HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հրապարակումից հետո տեսչական մարմինը ստուգում է սկսել Կապանի ԼՀԿ-ում

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ստուգում է սկսել Կապանի լեռնահարստացման կոմբինատում «Հետքի» կողմից բարձրացված հարցերի շուրջ:

Հունիսին գրել էինք, որ ըստ տեղի բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ: Հանքավայրը, ըստ առկա թույլտվության, պետք է շահագործվի փակ (ստորգետնյա) եղանակով: Ընկերությունը, սակայն, հերքել էր հանքավայրի՝ բաց եղանակով շահագործման մասին տեղեկությունը, իսկ ավելի ուշ հանդես եկել պարզաբանմամբ: Գրել էինք նաեւ, որ մեր հրապարակումից հետո տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել ԼՀԿ-ում, բայց ՏՄ-ն ստուգման իրականացման ժամկետները չէր հանրայնացրել:

Մեր աղբյուրը հայտնել էր, որ ստուգումն արդեն մեկնարկել է, ինչը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատել է նաեւ ՏՄ-ն: Հարցին, թե երբ կավարտվի ստուգումը, վերահսկող կառույցից փոխանցել են, որ այն ընթացքի մեջ է, եւ արդյունքների մասին կհայտնեն ավարտելուց ու ամփոփելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter