HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը վարչապետի թեկնածուի շուրջ խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական ուժերի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը հանդիպումների շարք է սկսել խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ՝ փորձելով գտնել վարչապետի այն թեկնածուին, որին պատրաստ կլինի աջակցել պատգամավորների մեծամասնությունը:

Ֆրանսիայում հունիսի 30-ին և հուլիսի 7-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգեցրին նրան, որ Ազգային ժողովում կուսակցություններից և որևէ մեկը չստացավ մանդատների բացարձակ մեծամասնությունը։

Նախագահական կոալիցիան չկարողացավ կրկնել նախորդ ընտրությունների հաջողությունը և գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքին։ Վերջինս, սակայն, խորհրդարանում ունի միայն 193 մանդատ, մինչդեռ բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ էր նվազագույնը 289-ը:

Գաբրիել Ատալի գլխավորած կառավարությունը շարունակում է գործել, մինչ նոր կառավարության ձևավորումը։  

Ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքն առաջարկում է վարչապետի պաշտոնում նշանակել 37-ամյա Լյուսի Կաստեին, որն աշխատում է Փարիզի քաղաքապետարանում և այնքան էլ հայտնի չէ Ֆրանսիայի տարածքում։

BBC-ն գրում է, որ երեկ՝ օգոստոսի 23-ին, Մակրոնը հանդիպեց «Նոր ժողովրդական ճակատ»-ի ղեկավարության, այնուհետ իր կուսակցության ներկայացուցիչների և վերջում «Հանրապետականներ» կուսակցության աջ կենտրոնամետ ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների նախաշեմին Ելիսեյան պալատը հավաստիացրել էր, որ Մակրոնը «կկատարի ֆրանսիացի ժողովրդի կամքը»՝ նոր վարչապետի համար փորձելով ապահովել ձայների մեծամասնություն, որպեսզի կառավարությունը չփլուզվի անվստահության առաջին իսկ քվեի դեպքում:

Նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ Լյուսի Կաստեին ուղեկցում էին «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի բոլոր կուսակցությունների առաջնորդները՝ ծայրահեղ ձախ «Անհնազանդ Ֆրանսիան», սոցիալիստները, կանաչները և կոմունիստները:

«Թվում է, թե նախագահը շատ է ցանկանում սեփական կառավարություն ձևավորել։ Մենք նրան հասկացրել ենք, որ կառավարության ձևավորումը իշխանության եկած քաղաքական ուժի պարտականությունն է, այսինքն՝ «Նոր Ժողովրդական ճակատ»-ի»,- Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Կաստեն։

Վերլուծաբանները կարծում են, որ ամենայն հավանականությամբ վարչապետի պաշտոնում կառաջարկվի ինչ-որ փոխզիջումային տարբերակ, որը կուսակցությունների միջև ընդհանուր լեզու գտնելու իրական հնարավորություն կունենա։ 

Քաղաքական շրջանակներում նշվում են կառավարության ապագա ղեկավարի մի քանի հավանական անուններ, այդ թվում՝ Սոցիալիստական կուսակցությունից ՆԳՆ նախկին ղեկավար Բեռնար Կազնյովի և Հանրապետական կուսակցությունից տարածաշրջանային առաջնորդ Քսավիե Բերտրանի անունները:

Լուսանկարը՝ AP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter