HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դատարանը հետաձգել է փաստաթղթերի կեղծման գործով Թրամփի դատավճռի հրապարակումը

Նյու Յորքի դատարանը սեպտեմբերի 18-ից նոյեմբերի 26 է հետաձգել բիզնես հաշվետվությունների կեղծման գործով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դատավճռի կայացումը։ Այդ մասին հայտնում է BBC News-ը։

Այսպիսով, դատավճռի հրապարակումը տեղի կունենա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, որը կկայանա նոյեմբերի 5-ին:

Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանը, որպես հետաձգման պատճառներից մեկը, նշել է «այն եզակի ժամկետները, որոնցում գտնվում է այս գործը»: Նրա խոսքով՝ մեղադրական դատավճիռ կայացրած երդվյալ ատենակալների դատավճիռը «պետք է այնպես քննարկվի, որ այն չլղոզվի առաջիկա նախագահական ընտրությունների մասշտաբներով»։

Սա այս գործով Թրամփի դատավճռի հրապարակման արդեն երկրորդ հետաձգումն է։ Հուլիսի սկզբին դատավորը երկու ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը, հետաձգել էր դատավճռի կայացումը։ Հետաձգումները խնդրել էին ԱՄՆ նախկին նախագահի փաստաբանները, որոնք փորձում են հասնել երդվյալ ատենակալների դատավճռի չեղարկմանը։ 

Փաստաբանները խնդրել էին չեղարկել մեղադրական դատավճիռն այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հուլիսի 1-ին ընդունեց, որ նախագահները որոշ դեպքերում քրեական հետապնդումից իմունիտետ ունեն:

Մեղադրանքի յուրաքանչյուր կետով Թրամփին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Մեղադրանքի հիմքում Թրամփի վճարումներն են փաստաբան Մայքլ Քոենին, որոնք կատարվել են 2017 թվականին: Փոխանցումները ձևակերպվել են որպես իրավաբանական ծառայության համար վճար, բայց իրականում դրանք ծածկել են Քոհենի՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի (իսկական անունը՝ Սթեֆանի Քլիֆորդ) լռության համար վճարման ծախսերը, որի հետ Թրամփը հանդիպել էր 2006 թվականին:

Դատարանում հանդես եկած 20 վկաների թվում են Քոհենը և Դենիելսը, ինչպես նաև Trump Organization-ի հաշվապահները և Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Հոուփ Հիքսը: Թրամփը դատական այս գործընթացն անվանել է քաղաքական, իսկ փոխանցումների ձևակերպումը՝ պարզ հաշվապահական սխալ։ Նա խոստացել էր ցուցմունք տալ դատարանում, սակայն չի արել։

Լուսանկարը՝ Jabin Botsford/Pool/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter