HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի պաշտոնում

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի նախագահ է վերընտրվել Սահիբա Գաֆարովան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Գաֆարովայի թեկնածությունն առաջարդել են «Ենի Ազերբայջան) (Նոր Ադրբեջան) կուսակցության նորընտիր պատգամավորները։

Գաֆարովան նաև նախորդ գումարման խորհրդարանի խոսնակն էր։ 

Ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներն ընտրել են նաև Միլի մեջլիսի փոխախագահներին։ Այսպես, պատգամավոր Ալի Ահմեդովն ընտրվել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, իսկ պատգամավորներ Զիյաֆեթ Ասքերովը, Մուսա Գասըմլըն և Ռաֆայել Հուսեյնովը՝ փոխնախագահներ։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել էին այս ամսվա սկզբին՝ սեպտեմբերի 1-ին։ Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն ստացել է մանդատների մեծ մասը։ Այս գումարման խորհրդարանը դարձյալ աչքի կընկնի նրանով, որ չի լինի ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ։

Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները մտահոգություններ են առաջացնում այդ ընտրությունների ազնվության վերաբերյալ։ 

«Չնայած քվեարկության կարգավորված և ընդհանուր առմամբ արդյունավետ գործընթացին՝ արձանագրվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների չկատարում, մասնավորապես՝ ձայների հաշվարկի ժամանակ, ինչը կասկածի տակ է դնում գործընթացի ազնվությունը»,- ընդգծել էր Ստանոն։

Ադրբեջանում խորհրդարանական այս ընտրություններն արտահերթ էին, քանի որ COP29-ի պատճառով դրանք անցկացվում են մի քանի ամիս շուտ։ Ի սկզբանե, դրանք պետք է կայանային 2025 թվականի հունվարին։ Ընդ որում, նոյեմբերին, երբ Բաքուն կհյուրընկալի այս գագաթնաժողովը, Ադրբեջանում կփակվեն դպրոցները, իսկ համալսարանները կանցնեն հեռավար ուսուցման։

Լուսանկարը՝ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter